|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Ֆրանսիայի արևելյան մասում գտնվող Ռոնի շրջան և հանդիպում ունեցել Վիլյորբանի քաղաքային խորհրդի անդամների հետ՝ քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:
Հանդիպման ընթացքում Վիլյորբան և Շուշի քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:
Նախագահ Սահակյանի բնութագրմամբ` երկու քաղաքների միջև բարեկամական կապերի հաստատումն ու խորացումը իր դրական ազդեցությունը կունենա Շուշիի զարգացման վրա և կնպաստի քաղաքում մի շարք ծրագրերի հաջող իրականացման գործընթացին: