|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջընթաց չգրանցեց ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում, սակայն հանդիպման փաստն արդեն դրական է. գրում է Газета.ру-ն:
Հանդիպումը անցել է ոչ ֆորմալ, ջերմ մթնոլորտում: Քերին անգամ բարևներ է փոխանցել Պուտինին Օբամայից: Հանդիպման արդյունքում` ՌԴ-ն և ԱՄՆ-ը պայմանավորվել են ազդել ուկրաինական ճգնաժամի կողմերի վրա՝ այն կարգավորելու համար: Այդ մասին հանդիպումից հետո հայտարարել է Սերգեյ Լավրովը:
«Մեր գնահատականները բանակցությունների ժամանակ չհամընկան, սակայն այսօրվա հանդիպումը թույլ տվեց ավելի լավ հասկանալ միմյանց: Մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է խուսափել քայլերից, որոնք կարող են երկարատև վնաս հասցնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցությանը»,- ասել է նա:
Բանակցություններից հետո Քերին մտադիր է կապ հաստատել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ և կոչ անել նրան` կատարել Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները: