|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը ցանկանում է հանդիպում կազմակերպել նորանշանակված պետքարտուղար Ջոն Քերիի հետ մինչ ամենամյա ապրիլքսանչորսյան հիշատակման օրը:
Քերիին ուղղված նամակում Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանը նախ շնորհավորել է նրան նոր պաշտոնի կապակցությամբ` ընդգծելով հայ համայնքի հետ նրա` տասնյակ տարիներ ձգվող ընկերությունը:
Նամակում նշվում է նաեւ, որ հայ համայնքը մշտապես քննարկումներ է ունեցել պետդեպարտամենտի հետ, եւ Հայ Դատի հանձնախումբն ակնկալում է շարունակել աշխատել Քերիի հետ բոլոր հարցերի շրջանակներում, ներառյալ` սիրիահայերի եւ Սիրիայում բնակվող քրիստոնյաների պաշտպանության, ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովման եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերը: