|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ԱԺ քառօրյա նիստում քննարկվում էր կառավարության ներկայացրած` «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող` ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ օրենքի նախագծով նախատեսվում է երկարաձգել 27 տարին լրացած անձանց քրեական հետապնդման չենթարկելու, համապատասխան տուգանքներ մուծելու կարգը: Նպատակն այն է, որ Սփյուռքում գտնվող քաղաքացիները կարողանան գալ Հայաստան:
«Այսօր քրեական հետապնդման մեջ են գտնվում 30 հազար հոգի, և օրենքը հնարավորություն կտա մեղմելու գոյություն ունեցող խնդիրը»,- ասաց նախարարը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն առաջարկում էր առհասարակ հանել ժամկետային սահմանափակումները, որ օրենքը գործի անժամկետ, այլ ոչ թե ամեն տարի երկարաձգվի ժամկետը:
Սփյուռքի նախարարը նշեց, որ, ըստ Սահմանադրության, արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի պետք է անցնի պարտադիր զինվորական ծառայություն, ահա, թե ինչու նշվում է ժամկետ: