|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ ապրիլի 25-ին, ընդունել է Եվրոպայի Քրիստոնեա-դեմոկրատական, պահպանողական եւ գաղափարակից այլ կուսակցությունների երիտասարդական թեւերին համախմբող կազմակերպության՝ Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի ներկայացուցիչներին:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ոգեկոչման միջոցառումներին Երեւանում մասնակցելու համար եւ բարձր գնահատեց Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ երեկ Երեւանում ընդունված բանաձեւը: Ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները` Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին` շեշտելով դրա կարեւորությունը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համար: