|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայտնի է, որ հայկական և անգամ ռուսական ԶԼՄ-ներում այս օրերին ակտիվ քննարկվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կատարելիք այցը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը օրերս հայտարարեց, որ Պուտինի՝ Հայաստան այցի հարցը ներկայումս դեռ քննարկվում է:
Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՌԴ նախագահի վարչակազմին՝ պարզելու` ընդունվե՞լ է, արդյոք, այցի վերաբերյալ հստակ որոշում, և հայտնի՞ է այցի հստակ օրը: Պեսկովի մամուլի ծառայությունից, ի պատասխան, մեզ խորհուրդ տվեցին հետևել Կրեմլի պաշտոնական կայքին, որտեղ մոտ օրերս կտեղադրվի համապատասխան հայտարարություն: