|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր կառավարության նիստում ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց Կոտայքի մարզպետի պաշտոնում Կարապետ Գուլոյանի նշանակման մասին որոշումը: Նա նախ մեջբերեց կենսագրական տվյալներ Գուլոյանի կյանքից, որ նա աշխատել է որպես քննիչ, հետո՝ դատախազ, իսկ վերջին տարիներին երկու անգամ ընտրվել է Աբովյանի քաղաքապետ:
«Շնորհավորում ենք, ցանկանում ենք բեղմնավոր աշխատանք: Ինչ-որ բան ունե՞ք ասելու, պարո'ն Գուլոյան, կարող եք տեղից ասել»,- ասաց վարչապետը: Կարապետ Գուլոյանը տեղից խոսեց, սակայն ոչինչ չլսվեց, քանի որ նա խոսափողին մոտ չէր: