|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր առավոտից հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իրենց չվճարված աշխատավարձերը:
«Նաիրիտ»-ի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջը կրկին անպատասխան է մնում: «Հինգշաբթի օրը կհավաքվենք կառավարության շենքի դիմաց` նույն պահանջով: Մենք չենք դադարելու մեր պահանջը բարձրաձայնել, աղաղակել»,- ասաց մամուլի խոսնակը:
Նշենք, որ այսօր կառավարությունից այդպես էլ ոչ ոք չմոտեցավ նրանց: