|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մենք պահանջում ենք, որ դատավոր Բիշարյանը ինքնաբացարկ հայտնի, քանի որ մենք վստահություն չունենք նրա նկատմամբ, գործը մակագրվել է ձեռքով: Այս մասին դատական նիստի ընդմիջման ժամանակ ասաց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը:
Հիշեցնենք, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանին ներգրավեն որպես մեղադրյալ պետական դավաճանության հատկանիշներով:
«Մենք առնվազն պետք է հիմար լինենք, որ հավատանք այս դատավորի անաչառությանը, հատկապես, որ Փաշինյանը ելույթ էր ունենում, ասում էր, թե դատավոր կա, որ ինձ կարող է չլսել: Այսքանից հետո, երբ գործը էլեկտրոնայինի փոխարեն մակագրվում է ձեռքով, վստահությունն իսպառ վերանում է»,-ասաց նա: