|
Փոխարժեքներ
03 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.2 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.7211 |
| GBP | ⚊ | £ 490.88 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
«Նաիրիտ» գործարանի բազմաթիվ աշխատակիցներ այսօր դարձյալ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց և պահանջում էին կառավարության կողմից օրեր առաջ խոստացված իրենց աշխատավարձերի մարման հստակ ժամանակացույց:
«Կառավարությունից որևէ սպառիչ պատասխան չստացանք, գնում ենք նախագահական, որպեսզի այդտեղից պահանջենք մեր խախտված իրավունքների վերականգնումը: Մենք չենք կարող հոգնել մեր այս պահանջից, փող չունենք, ո՞նց հոգնենք աշխատավարձ պահանջելուց»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ»-ի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը: