|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեք օր առաջ Նոր Հաճընի առանձնատանը հայտնաբերվել էր «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի տնօրեն Համլետ Ամիրխանյանի դիակը: Ենթադրվում է, որ վերջինս ինքնասպանություն է գործել, քանի որ վերջին մի քանի տարիներին նա հասցրել էր մի քանի միլիոն դոլարի պարտքեր կուտակել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Համլետ Ամիրխանյանն իր մահվանից ժամեր առաջ տան աշխատակիցներին տվել է բավական ծավալուն մի նամակ եւ հանձնարարել, որ այն հանձնեն տանեցիներին կամ փաստաբանին: Ըստ լուրերի՝ գործարարն իր նամակում գրել է, թե ինչպես է սկսել իր գործունեությունը, ինչի արդյունքում է հայտնվել սնանկացման շեմին, ինչպես է ցանկացել իր բիզնեսը ծաղկեցնել, սակայն որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ նրանց կողմից հովանավորվող քրեական տարրեր իրեն թույլ չեն տվել որեւէ գործողություն կատարել: «Ժողովուրդ» օրաթերթին դեռեւս չհաջողվեց պարզել, թե նա բարձրաստիճան պաշտոնյաներից կոնկրետ ում անունն է գրել նամակում, որն, ըստ էության, պատասխանատու է գործարարի մահվան համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: