|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երևանի «Ուլիս»-ը շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Անթալիայում: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջատարն այսօր հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց` մրցելով Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ուֆա»-ի հետ:
Ինչպես հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, հանդիպման արդեն առաջին րոպեին մրցակիցն առաջ է անցել հաշվի մեջ: Ընդմիջման գնալուց տասը րոպե առաջ «Ուֆա»-ն կրկնապատկել է հաշիվը:
Մնացած ժամանակահատվածում Գագիկ Բարսեղյանի սաներին հաջողվել է հավասարեցնել խաղը, իսկ հանդիպման վերջնամասում երևանցիները կարող էին նաև կրճատել հաշվի տարբերությունը, սակայն մրցակցի դարպասը գրավել չի հաջողվել: