|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուլիս»-ն առայժմ հաղթանակ չի կարողանում տոնել ստուգողական խաղերում: Հերթական խաղում այսօր Գագիկ Բարսեղյանի սաները պարտվեցին ռուսական «Ռոստով» թիմին:
Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, առաջին խաղակեսում «Ռոստով»-ը թեեւ որոշակի առվելություն ուներ, բայց «Ուլիս»-ը կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը:
Ընդմիջումից հետո թիմերի կազմերում բազմաթիվ փոփոխություններ տեղի ունեցան: Երևանյան թիմը 2-րդ խաղակեսում 4 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը: «Ռոստով»-ի կազմում հետ-տրիկի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Դմիտրի Պոլոզը:
Հաջորդ հանդիպումն կայանալու է փետրվարի 14-ին: Այդ օրն «Ուլիս»-ը կմրցի «Սպարտակ»-ի հետ: