|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում գործող չեմպիոն «Բանանց»-ը սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուլիս»-ի դարպասը: Տանտերերի կազմում աչքի ընկան Նաիրի Մինասյանն (9’) ու , Վալտեր Պողոսյանը (18’, 75’):
Զուգահեռաբար ընթացող խաղում «Շիրակ»-ը Գյումրիում 4:0 հաշվով հաղթեց ետնապահ «Արարատ»-ին: Գյումրեցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ժան-Ժակ Բուգուհին (24',72'): Մեկական անգամ էլ աչքի ընկան Գոռ Մալաքյանն (38') ու Միլոշ Ստամենկովիչը (49'): Հավելենք, որ Բուգուհին խփած 2 գոլերից հետո ռմբարկուների պայքարում հավասարվեց «Փյունիկ»-ի մեքսիկացի հարձակվող Սեզար Ռոմերոյին: Այս հաղթանակից հետո «Շիրակ»-ը միավորների քանակը հասցնելով 49-ի բարձրացավ 2-րդ հորիզոնական` «Ուլիս»-ից առաջ անցնելով 3 միավորով: Սակայն Չախալյանի թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել: