|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երևանի «Ուլիս»-ն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում: Հայաստանի ընթացիկ առաջնության առաջատարն այսօր անցկացրեց երկրորդ ստուգողական հանդիպումը: Խաղն ընթացավ հավասար պայքարում և երկկողմանի գրոհների առատությամբ: Մինչև ընդմիջումը կողմերը մի քանի անգամ կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն դարպասի գրավում չգրանցվեց:
Ընդմիջումից հետո «Ուլիսի» կազմում բազմաթիվ փոփոխություններ տեղի ունեցան:
Մրցակցին հաջողվեց հասնել հաջողության խաղի 68-րդ րոպեին: Ալեքսանդր Ժիրովի խփած գնդակը միակն էր այս խաղում:
Հիշեցնենք, որ նախորդ խաղում երևանյան թիմը 4:0 հաշվով պարտվեց Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին:
Հաջորդ հանդիպումն «Ուլիս»-ն անցկացնելու է հունվարի 31-ին: Այդ օրը Գագիկ Սիմոնյանի թիմը մրցելու է Մոլդովան ներկայացնող «Միլսամի»-ի հետ:
«Ուլիս» ՖԱ մամուլի ծառայություն