|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր տեղի ունեցան Հայաստանի առաջնության 19-րդ տուրի հետաձգված 2 խաղերը:
«Միկա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Բանանց»-ին: Խաղը ընթացավ դաշտի տերերի բացահայտ առավելությամբ: Արդեն 4-րդ րոպեին Ալիկ Առաքելյանը գրավեց հյուրերի դարպասը, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին փոխարինման մտած Հայկ Ոսկանյանը հաշիվը դարձրեց 2:0: «Միկա»-ն հաղթեց այս տարվա ամենաբարձր արդյունքը ցույց տված թիմին:
Կապանում տեղի «Գանձասար»-ը մրցեց «Ալաշկերտ»-ի հետ: Այս խաղում մեծ անակնկալ գրանցվեց: Արմեն Գուլբուդաղյանցի սաները, ովքեր եզրափակում էին մրցաշարային աղյուսակը, 2 անպատասխան գնդակ ուղարկեցին կապանցիների դարպասը: 27-րդ րոպեին Միհրան Մանասյանը բացեց հաշիվը, իսկ 56-րդ րոպեին Դարկո Վուչիչը 2-րդ գնդակն ուղարկեց տան տերերի դարպասը:
19-րդ տուրի հետաձգված խաղերից հետո «Ալաշկերտ»-ը շրջանցեց «Ուլիս»-ին և դուրս եկավ 7-րդ հորիզոնական: «Միկա»-ն վաստակեց 30 միավոր, շրջանցեց «Փյունիկ»-ին և հայտնվեց 4-րդ տեղում: