|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ծնկի վիրահատությունից հետո շարունակում է վերականգնողական կուրսեր անցնել: Արասն այսօր թիմի հետ մարզվել է անհատական ծրագրով:
«Վիրահատությունից հետո առաջին ամիսը սարսափելի էր: Ու թեեւ արդեն 2-րդ օրն է` սկսել եմ վերականգնողական կուրսը, սակայն հիմնականում կարողանում էի միայն նստել: Դրանից հետո աստիճանաբար ավելացնում էի ինչ-որ բան: Հիմա արդեն սկսել եմ մարզվել խոտածածկի վրա, ինչի համար շատ ուրախ եմ: Երկրպագուների աջակցությունն, իհարկե, ինձ օգնում է: Շնորհակալություն բոլորին բարի խոսքերի համար: Առաջնության առաջին կեսից հետո արձակուրդ չեմ գնալու: Կշարունակեմ քրտնաջան աշխատել, որպեսզի հաջորդ խաղաշրջանում շարք վերադառնամ»,- հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը: