|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Եթե գյուղատնտեսության ոլորտը նույն առաջնահերթությունների մեջ է, նույն ծրագրերն են իրականացվելու, կարծում եմ` նախարարության անվնանումը չպետք է էական ազդեցություն ունենա. լրագրողների հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը` անդրադառնալով հարցին, թե որքանով է արդյունավետ նախարարության միավորումը էկոնոմիկայի նախարարության հետ:
«Ես լիահույս եմ, որ գյուղատնտեսության ոլորտը լինելու է արդյունավետ, շարունակելու է զարգանալ, և այս փոփոխությունները որևէ խոչընդոտ չեն կարող հանդիսանալ»,- նշեց նա:
Իսկ թե հետագայում ի՞նչ պաշտոն կզբաղեցնի, ի՞նչ կարգավիճակում կլինի, Գևորգյանը պատասխանեց, որ հուսով է` կշարունակի աշխատել պետական կառավարման համակարգում:
Նա չհստակեցրեց, թե կոնկրետ որ ոլորտում կցանկանար աշխատել: «Պետական կառավարման համակարգում ցանկացած տեղ, որը համապատասխան է մեր ներուժին և հնարավորություն է տալիս իմ կարողություններով դա իրականացնել: Նույն` գյուղատնտեսության ոլորտում ես սիրով կարող եմ շարունակել, եթե իհարկե, համապատասխան առաջարկ լինի»,- ասաց Գևորգյանը:
Հարցին` հնարավոր է չլինի՞ առաջարկ, նա պատասխանեց, որ ներքին քննարկումների մասին չի ցանկանում խոսել, երբ պաշտոնական առաջարկ լինի, տեղյակ կպահի: