|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
71-ամյա հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հանգիստ կվերաբերվեր այն բանին, որ իր ազգանունը կուսակցության ընտրական ցուցակում չլիներ: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ես միշտ էլ ասել եմ` ինչպես կուսակցությունը ցանկանում է: Մարդիկ պետք է պատրաստ լինեն կուսակցության ցանկությունը կատարել: Ես ասել եմ, որ ես հիվանդագին չեմ ընդունի, եթե իմ ազգանունը ՀՀԿ ցուցակում չլինի»: Նա հավելեց, որ ամեն ինչն ունի սկիզբ և վերջ: «Ինձ համար ողբերգություն չէր լինի, եթե չլինեի ցուցակում»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ցուցակում իր զբաղեցրած տեղին, Մինասյանը նշեց, որ եթե գտել են, որ պետք է լինի այդ տեղում, ապա դրան էլ է նորմալ վերաբերվում: «Եթե ես ընտրվեմ պատգամավոր, ապա ինչպես մինչև հիմա եմ աշխատել, դրանից հետո էլ կաշխատեմ նույն կերպով, իսկ ես կարծում եմ, որ աշխատել եմ պարտաճանաչ պատգամավորի նման»,- ասաց նա:
Մկրտիչ Մինասյանը ՀՀԿ համամասնական ցուցակի 42-րդ տեղում է: