|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը երեկ` ԱԺ հայտարարությունների ժամին, հայտարարեց, թե ԲՀԿ ղեկավարի պաշտոնում մի խելացի կնոջ է տեսնում, ով ունի ԲՀԿ-ն ղեկավարելու բոլոր հնարավորությունները: Հիշեցնենք, որ նրա ելույթը մեծ աշխուժություն էր առաջացրել դահլիճում:
«Ո՞վ է այդ խորհրդավոր կինը»,- հետաքրքրվեցինք պատգամավորից: «Քիմ Քարդաշյանը»,- կատակով հարցին պատասխանեց պատգամավորը:
Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի պատգամավոր եղբայրն, ինչ խոսք, եւս փայլում է յուրօրինակ հումորով:
Պատգամավորին հարցրեցինք, իսկ եթե ավելի լուրջ, ո՞ւմ նկատի ուներ: Նա նախ ասաց, որ լուրեր են շրջանառվում Իրինա Քոչարյանի թեկնածության մասին, ով Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրն է, ապա հավելեց. «Եթե շրջանառվում է Իրինա Քոչարյանի անունը, ապա ուրախ կլինեմ, որ նա ղեկավարի ԲՀԿ-ն, որովհետև կարծում եմ, որ նա արժանի թեկնածու է»: