|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը մեկնաբանել է իր տեղափոխությունը թուրքական «Բեշիկթաշ»:
«Չնայած նրան, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարդ են, այդուհանդերձ Ստամբուլում ես ջերմ ընդունելության եմ արժանացել: Ես ֆուտբոլիստ եմ, ոչ թե քաղաքական գործիչ:
Մինչ մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանդես կգամ իսպանական «Ռայո Վալեկանո»-ում և այնուհետև կվերադառնամ Ստամբուլ:
Առաջին անգամ իմ ծառայություններով «Բեշիկթաշ»-ը հետաքրքրվեց այն ժամանակ, երբ ունեի ծնկի խաչաձև կապանների վնասվածք: «Սպարտակ»-ը որոշեց, որ ես պետք չեմ թիմին, և կրկին առաջ եկավ «Բեշիկթաշ»-ի տեղափոխության տարբերակը,-ասել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը: