|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ներկա պահին գտնվում է Քենիայում, շտապ արձագանքել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը: Նա նշել է, որ այդ կապակցությամբ արդեն զրուցել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:
«Իսկ հետագա անելիքների և վերջնական որոշման մասին կորոշենք Թուրքիա` իմ վերադարձից հետո»,- ասել է Էրդողանը:
Նա հայտարարել է նաև, որ այս որոշումը «լրջորեն» է ազդելու Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների վրա: