|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանական բունդեսլիգայի 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հերթական պարտությունը կրեց, արտագնա խաղում 1:2 հաշվով զիջելով Գերմանիայի գործող չեմպիոն և ընթացիկ առաջնության առաջատար Մյունխենի «Բավարիա»-ին: Առաջինը հաջողության հասան հյուրերը: 31-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկո Ռոյսը: 72-րդ րոպեին Լեվանդովսկին խփեց պատասխան գոլը, իսկ խաղավարտից 5 րոպե առաջ Արյեն Ռոբբենը հաշիվը դարձրեց 2:1: Այս հաղթանակից հետո Գվարդիոլայի թիմը միավորների քանակը հասցրեց 24-ի: «Բորուսիա»-ն 7 միավորով 16-րդն է:
Ավելացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: