|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Ուլիս»-ն ընթացիկ մրցաշրջանում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջելով «Շիրակ»-ին: Հանդիպման 8-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը: 52-րդ րոպեին Դրիսա Դիարասուբիան կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 70-րդ րոպեին Դավիթ Խուրցիձեն հաշիվը դարձրեց 1:2: Հանդիպումն այս հաշվով էլ ավարտվեց: 14-րդ տուրի մյուս 2 հանդիպումները տեղի կունենան վաղը: «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ կմրցի «Միկա»-ի, «Գանձասար»-ը՝ «Արարատ»-ի հետ: