|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայում «Ազգայնական շարժում» կուսակցության Զեյթինբուռնու շրջանի անդամները կուսակցության շենքից պաստառ են կախել՝ «Գողությունը ոչ թե որդուց հորը, այլ հորից որդուն է անցնում - 1994 Ռ.Թ. Էրդողան» գրությամբ:
Ըստ Haberler-ի՝ ազգայնամոլները կեղծ դոլարներ են նետել պատուհանից, և անցորդները, կարծելով, թե դրանք իսկական են, վերցրել են: Կուսակցության շենքում գտնվող մի խումբ երիտասարդներ բարձրախոսով միացրել են «Որտե՞ղ է իմ Ռեջեփը»` Թուրքիայում հայտնի երգը, որում ասվում է՝ «եթե չգաս՝ ոստիկանատուն եմ գնալու», նաև բղավել են՝ «գող կա»:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն անմիջապես հեռացրել են պաստառը: Կուսակցության Զեյթինբուռնուի նախագահ Ռեշաթ Օքը հայտնել է, որ ոստիկանության գործողությունն անօրինական է, քանի որ չեն ներկայացրել պաստառը հեռացնելու հրամանը: Նրա կարծիքով՝ ոստիկաններն ինքնագլուխ են իրականացրել գործողությունը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին տեղի էր ունեցել հակակոռուպցիոն մեծ գործողություն, որի ընթացքում հայտնաբերվել էին կոշիկի տուփերի մեջ պահված խոշոր գումարներ: Կաշառակերության մեջ մեղադրվողներից էին երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա որդիները: