|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի վերաբերյալ Իզմիրում անցկացված հանրահավաքի ժամանակ սկանդալային ելույթով է հանդես եկել:
Ըստ Diken-ի՝ Էրդողանը հրապարակավ ընդունել է 100 տարի առաջ քրիստոնյաներին Բոսֆորի ջրերը նետելու փաստը՝ ասելով. «Հիշո՞ւմ եք նրանց, որոնց ծովն էինք նետում 100 տարի առաջ: Այ նրանց պաշտպաններն են, որ այսօր «ոչ» են ասում փոփոխություններին: Եվ իրենց ձիերին ու շներին են բաց թողնում «այո» ասողների վրա»:
Նա իր ելույթում հերթական անգամ քննադատել է Եվրոպային, հայտարարել է, որ «իրական հիվանդը» հենց Եվրոպան է, քանի որ վարակվել է ռասիզմի վիրուսով: «Այս անգամ նրանց վիճակը ծանր է լինելու»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ 1922-23 թվականներին քեմալական շարժման ժամանակ թուրքերը Բոսֆորի ջրերն են նետել քրիստոնյա հույներին՝ որպես իմպերիալիզմի օկուպացիայի դեմ պայքարի դրսևորում: