|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հունական Proto Thema թերթը գրում է, որ Գազիանթեփում քաղաքական միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս թուրքական «Մեծ միասնություն» կուսակցության (BBP) ղեկավար Մուստաֆա Դեսթիջին ասել է, որ Հունաստանը ձգտում է ջախջախել Թուրքիային, բայց չի համարձակվում դա անել ինքնուրույն, այլ ապավինում է ԵՄ-ին և ԱՄՆ-ին։
«Մենք նրանց ևս մեկ անգամ կհիշեցնենք, թե ինչպես Աթաթուրքի գլխավորությամբ նրանց նետեցին Իզմիրի ծովը, և լավ կլինի, որ նրանք ուշքի գան»,- ասել է նա։
Դեսթիջիի խոսքով՝ Հունաստանը չպետք է վստահի թուրքական սահմանի մոտ գտնվող Ալեքսանդրուպոլիսում գտնվող ամերիկյան բազաներին կամ Ֆրանսիային, որը նրան տրամադրում է ինքնաթիռներ և նավեր, կամ հույս չունենա ԵՄ երկրների աջակցության վրա։
«Եթե նրանք կրկին գայթակղվեն և փորձեն հարձակվել Թուրքիայի վրա, այս անգամ մենք նրանց ոչ միայն ծովը կնետենք, այլև գլուխները կջարդենք Ալեքսանդրուպոլիում, Սալոնիկում և Աթենքում»,- ասել է թուրք քաղաքական գործիչը։