կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-12-22 23:10
Հասարակություն

Մահացել է Ջո Քոքերը

Մահացել է Ջո Քոքերը

Վախճանվել է աշխարհահռչակ երաժիշտ Ջո Քոքերը: BBC-ն հաղորդում է, որ բրիտանացի երաժիշտը  տառապում էր թոքերի քաղցկեղով: Նա մահացել է 70 տարեկանում:

 

Քոքերի մի շարք երգեր` «You Are So Beautiful», «Up Where We Belong», «Unchain My Heart»,  «You Can Leave Your Hat On», դարձել են համաշխարհային հիթեր:

 

Չորս տարի առաջ լեգենդար երգիչը մենահամերգով հանդես եկավ Երևանի Մարզահամերգային համալիրում: Երեկոյի ավարտին Ջո Քոքերը, իհարկե, դժվարությամբ արտասանելով, բայց հայերեն շնորհակալություն հայտնեց Երեւանին: Հիմա արդեն աշխարհի միլիոնավոր երկրպագուներն են նրան ասում՝ «շնորհակալություն»՝ ցավոք, արդեն անցյալ ժամանակով: