կարևոր
826 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-07 00:56
Հասարակություն

Հաստատվում է պատգամավոր Մհեր Մելքոնյանի ահազանգը․ քանդում են Արթիկի հայտնի հուշակոթողը

Հաստատվում է պատգամավոր Մհեր Մելքոնյանի ահազանգը․ քանդում են Արթիկի հայտնի հուշակոթողը

Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Արթիկ քաղաքի Ազատության հրապարակի խորհրդանիշ հուշակոթողը որոշել են քանդել։

Արթիկի համայնքապետի ստորագրությամբ պաշտոնական գրություն եմ ստացել, որում հաստատվում է պատգամավոր Մհեր Մելքոնյանի ահազանգը։ Քաղաքի խորհրդանիշներից մեկը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիզմի դեմ տարած պայքարում զոհված արթիկցիների հուշակոթողը որոշել են քանդել ու տեղը շատրվան կառուցել։ Գրությունը՝ կից։

Իմ կարծիքով, սա շարքային սրբապղծություն է՝ արժեքները փոխելու զվարճանքով, և դա փաթեթավորում են իբր թե հուշակոթողն այլ տեղում վերակառուցելու կտերով։

Իրականում սա սովորական էժանագին ծրագիր է՝ ժողովրդի մեջ ջնջելու սեփական պատմության հետքերը, իսկ պատմություն չունեցող ժողովուրդը խոտ է։

Առաջիկա օրերին գնալու եմ Արթիկ։ Թասիբով, ավանդույթներ ու պատմություն հարգող ժողովուրդը չի կարող խոտ լինել»։