կարևոր
1162 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-26 12:23
Հասարակություն

Նորքի ճանապարհն անընդհատ քանդում, հիմնանորոգում են, անորակ աշխատանք են անում ու էլի քանդում են, ե՞րբ եք խոսքից անցնելու գործին ․ Ավետիսյանը՝ Ավանեսյանին

Այսօր Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկել են «Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու  և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։

Հիմնական զեկուցողն է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Քննարկվեց Բաբկեն Թունյանի կողմից առաջարկված 2 նախագծերը՝  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը։

Հիմնական զեկուցողն է պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը սահմանում է, որ «շահութահարկի վճարումից ազատվում են ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները»։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին ասաց՝ Նորքի ճանապարհն անընդհատ քանդում, հիմնանորոգում են, անորակ աշխատանք են անում ու էլի քանդում են, ե՞րբ եք խոսքից անցնելու գործին։

Մանրամասն՝ տեսանյութում։