կարևոր
1063 դիտում, 5 ժամ առաջ - 2025-08-07 10:19
Աշխարհ

«Վաշինգտոնում տեղի կունենա պատմական իրադարձություն»․ Սաակաշվիլի

«Վաշինգտոնում տեղի կունենա պատմական իրադարձություն»․ Սաակաշվիլի

Վաղը Վաշինգթոնում տեղի կունենա ամենակարևոր պատմական իրադարձությունը՝ Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր Դոնալդ Թրամփի միջնորդությամբ։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին։ «Ալիևն ու Փաշինյանը երկար ժամանակ զրուցում էին, բայց ԱՄՆ նախագահի միջամտությամբ ամեն ինչ արագացավ։ Այդ օրը կմնա համաշխարհային պատմության մեջ որպես Կովկասի ազատագրման ամսաթիվ Ռուսաստանի ճիրաններից։ Ռուսաստանն արդեն պաշտոնապես կորցնում է իր գերիշխանությունը Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսում և պահպանում է վերահսկողությունը Վրաստանի նկատմամբ», - գրել է նա։