|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Կարծում եմ, որ Ադրբեջանը պայծառ ապագա ունի, քանի որ ունի իմաստուն և ուժեղ առաջնորդ, որը հասկանում է, որ երկիրը պետք է առաջ շարժվի»: Այս մասին haqqin.az-ի թղթակցի հետ բացառիկ զրույցի ժամանակ ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին, հայտնում է Yerkir.am-ը:
Սաակաշվիլին համոզված է, որ ուժեղ Ադրբեջանն ուժեղ Վրաստանն է, որը, ցավոք, Վրաստանում որոշ մարդիկ չեն հասկանում:
«Ոմանք չեն ցանկանում ճանաչել Ադրբեջանի հզորությունը: Բայց շուտով Վրաստանում ամեն ինչ կփոխվի, և մեր հարաբերությունները կզարգանան ավելի ինտենսիվ և կդառնան ավելի արգասաբեր», - վստահ է քաղաքական գործիչը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ապա Մ. Սահակաշվիլին ափսոսանքով խոստովանեց, որ վերջերս չէր հետևել ընկերական երկրում ընթացող ներքաղաքական գործընթացներին, բայց վստահություն հայտնեց, որ դրանք անցկացվելու են ժողովրդավարական և ազատ միջավայրում:
«Ոչինչ իր տեղում չի մնում, և ես կասկած չունեմ, որ Ադրբեջանում ընտրությունները կշարունակեն նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած բարեփոխումները: Եվ, կրկին, Ադրբեջանի հաջողությունը Վրաստանի հաջողությունն է: Ես իսկապես հույս ունեմ, որ ընտրությունները կգնահատվեն բարձր գնահատականով », - նշել է Վրաստանի նախկին նախագահը: