|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Մթավարի» ալիքի եթերում հայտարարել է, որ ինքն այլատյաց չէ:
Խոսելով երկրի աղքատության մասին` նա նշել է, որ տնտեսական աճի դեպքում վրացի կանայք ստիպված չեն լինի Հունաստանում ծերերին խնամել, հայտնում է «Ալիք Մեդիան»:
«Թող ոչ ոք ինձ չմեղադրի այլատյացության մեջ, քանի որ դարեր շարունակ որևէ մեկին չի հաջողվել կոնսոլիդացնել Վրաստանի բազմազգ հանրությունը, իսկ ես դա արել եմ: Հարցրեք Վրաստանի ադրբեջանցիներին, հայերին, հրեաներին․․․ Ես այլատյաց չեմ, սակայն իսկապես չեմ ուզում, որ վրացի կանայք հույներին ծառայեն»,- ասել է Սաակաշվիլին:
Սա առաջին դեպքը չէ, երբ Սաակաշվիլիին մեղադրում են այլատյացության մեջ: Օրեր առաջ նա կորոնավիրուսի տարածման մասին խոսելիս ասել էր, որ Չինաստանի ոչ մի քաղաքացի Վրաստանի հողի վրա չպետք է ոտք դնի, քանի դեռ համաճարակային վտանգ կա: