|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԵՄ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Շահմարլին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն Ադրբեջանում և տարածաշրջանում կայունության պահպանման համար միակ ճանապարհը համարում են Իլհամ Ալիևի հրաժարականը պետության ղեկավարի պաշտոնից։
«Որպեսզի տարածաշրջանում կայունություն պահպանվի, 2003 թվականին Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել և նպաստել են Ադրբեջանում իշխանափոխությանը Հեյդար Ալիևից Իլհամ Ալիևին:
Այսօր թվում է, որ երկու գերտերությունները կրկին միավորվել են այն կարծիքի շուրջ, որ Իլհամ Ալիևի հեռացումը միակ ճանապարհն է՝ պահպանելու համար կայունությունը Ադրբեջանում և տարածաշրջանում», - գրել է նախկին դիվանագետը: