|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանի համար շատ անհանգստացնող է տարածաշրջանում կայունության խափանումը, ըստ Yerkir.am-ի՝ խոսելով ԱՄՆ-Իրան զարգացումների մասին ասաց ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացակայանը:
«Աշխատում ենք մեր գործընկերների հետ, որովհետև անմիջապես հարևանության մեջ լինելով և ունենալով իրավիճակ, երբ մեր գործընկերները ունեն տարաձայնություններ և դա ազդեցություն է ունենում մեր տարածաշրջանի և մեր երկրի անվտանգության վրա»,- նշեց Հայաստանի ատրաքին գերատեսչության ղեկավարը:
Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ Հայաստանի ԱԱԾ ողջ համակարգը աշխատում է համախմբված ու համակարգված:
«Մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկների հետ՝ մենք հեռախոսազրույցներ ենք ունենում, մեր դիվանագաիտական կազմն է շատ ակտիվ աշխատում բոլոր ուղղություններվ»,- ասաց Մնացականյանը:
Նա հույս հայտնեց, որ միայն խաղաղ, բանակցային ճանապարհով հնարավոր կլինի կայունացնել Իրան-ԱՄՆ լարված իրավիճակը և խուսափել որևէ զարգացումներից, որոնք տանում են դեպի էսկալացիա: