|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանը շարունակելու է հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի, Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ, Գերմանական Մարշալ հիմնադրամի ավագ փորձագետ Ջոնաթան Կացին հայտնել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսին Վաշինգտոնի այցի ընթացքում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը կառուցված է շատ նուրբ կերպ, որպեսզի ազգային անվտանգության ճարտարապետության մեջ ներառվի համագործակցությունը մեր հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, Եվրամիության եւ Միացյալ նահանգների հետ: Այնպես որ, մենք արկածախնդիր չենք, որպեսզի վտանգենք մեր նավը»:
Արտգործնախարար Մնացականյանի խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Եվրամիության համագործակցության լավ օրինակ է, չնայած երկրների միջեւ եղած լուրջ տարաձայնությունների այլ ոլորտներում: Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանում կայունության հաստատման մեջ, ասել է Մնացականյանը ամերիկյան վորլուծաբանին.
«Երբ դու Հայաստանի նման կայունության կղզի ես, դա ձեռնտու է բոլորին»: