|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մոսկվան ԱՄՆ-ի` Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործողություններում ՌԴ-ի համար սպառնալիք է տեսնում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իր ճապոնացի գործընկեր Տարո Կոնոյի հետ բանակցությունների արդյունքն ամփոփող ասուլիսում. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք դարձյալ ուշադրւթյուն դարձրեցինք Վաշինգտոնի մի շարք գործողությունների, այդ թվում` ճապոնական տարածքում ՀՀՊ համակարգի գլոբալ տարրերի տեղակայմանը, տարածաշրջանում նրա ռազմական ներկայության մեծացմանը, զինաթափման և սպառազինության վերահսկման ոլորտներում գործողություններին, որտեղ ԱՄՆ-ը խախտում է բոլոր պայմանավորվածությունները: Մենք այդ քայլերում մեր երկրի համար սպառնալիք ենք տեսնում»,- ասել է նա: