|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսական կողմը խնդիր չի տեսնում, որ վերականգնվի Աբխազիայով Հայաստան բեռների տարանցումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է Sputnik-ը:
Նրա խոսքով՝ կա անգամ իրավական հիմք` 2011 թվականին ՌԴ-ի և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Մենք գիտենք, որ մեր հայ գործընկերները հետաքրքրված են տարանցման վերականգնման հարցում: Այսօր Աբխազիայի նախագահն ասել է, որ դրա դեմ առարկություն չունի: Այդ պատճառով դա արդեն կախված է ոչ թե մեզանից, այլ այն երկրներից, ուր այդ տարանցումը կարող է իրականացվել»,- ասել է Լավրովը Աբխազիայի նախագահի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: