|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վրաստանի տարածքով ցանկացած տարանցիկ փոխադրում պետք է իրականացվի երկրի օրենսդրության համաձայն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն Радио Свобода ռադիոկայանի եթերում՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորության մասին` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հայտարարությունները. հայտնում է apsny.ge-ն:
Նա ընդգծել է, որ նման, այդ թվում` Վրաստանի «օկուպացված տարածքներով» փոխադրումների վերաբերյալ բոլոր որոշումները պետք է կայացնի Վրաստանի կառավարությունը:
Ջանելիձեն հիշեցրել է համաձայնության մասին, որը Վրաստանը և Ռուսաստանը կնքել են 2011 թվականին` Առևտրի համաշխարհային կազմակերպություն Ռուսաստանի ընդունման մասին բանակցությունների ընթացքում: Այդ համաձայնագիրը նախատեսում էր երկու երկրների միջև առևտրի մոնիթորինգ: