|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հայտարարել է, որ դեռեւս չի տեսնում տարանցիկ երկաթուղու վերականգնման հեռանկար. տեղեկացնում է РИА Новости-ն
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Երեւանում հայտարարել էր, որ Թբիլիսին պատրաստ է քննարկել Աբխազիայի հետ` 1992-93թթ. վրաց-աբխազական զինված հակամարտության արդյունքում դադարեցված երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը:
«Աբխազիայի ղեկավարությանը ոչ ոք չի դիմել այդ հարցով»,- Սուխումում լրագրողներին հայտնել է Անկվաբը: Նա նշել է, որ եթե կոնկրետ առաջարկներ լինեն, չի բացառվում, որ այն հասարակական քննարկման դրվի:
Անկվաբը նշել է, որ հասկանում է, որ այլ երկրներ շահագրգռված են Աբխազիայով անցնող երկաթուղու վերաշահագործմամբ, սակայն դժվար է պատկերացնում, թե ինչպես դա կիրականացվի:
«Կարող եմ հիշեցնել, որ Ադրկովկասյան երկաթուղու աբխազական հատվածով խորհրդային տարիներին անցնում էին 24 զույգ բեռնատար եւ 14 զույգ մարդատար գնացքներ, Անդրկովկաս տեղափոխվող բեռների 13-15 տոկոսը: Թե ինչ է հնարավոր հիմա, դժվարանում եմ ասել»,- նշել է Աբխազիայի նախագահը: