|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Մինչ ադրբեջանական կողմը սպառնում է ոչնչացնել Ստեփանակերտ թռչող օդանավերը, Արցախում օդանավակայանի վերագործարկման պատրաստություն են տեսնում:
Օրերս գործադիրը հաստատել է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման կապակցությամբ զբոսաշրջության ոլորտում իրականացվելիք միջոցառումների ցանկը:
Ըստ այդ ցանկի՝ կբացվի օդանավակայան-Ստեփանակերտ բարձրակարգ ավտոբուսային հատուկ երթուղի` զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի կանգառով: Կբարեկարգվի օդանավակայանից Ստեփանակերտ ձգվող մայրուղին, ինչպես նաեւ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի տարածքը:
Աշխատանքներ կիրականացվեն նաեւ տեղեկատվական նյութերի տարածման եւ օդանավակայանում մուտքի արտոնագրի տրամադրման կազմակերպման ուղղությամբ: