|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ պաշտպանության նախարար Ս. Շոյգուի` Հայաստան այցի ժամանակ որոշակի քննարկման առարկա է դարձել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման, ինչպես նաեւ այնտեղ ՀԱՊԿ ապագա զորամիավորումների տեղակայման հարցը: Ըստ նույն աղբյուրների` ՌԴ զինված ուժերի շտաբի ղեկավար Գերասիմովի այցի ժամանակ էլ քննարկվել է Հայաստանում հակաօդային պաշտպանության նախազգուշական համակարգերի տեղակայման հարցը:Հատկապես որտեղ՝ չհաջողվեց ճշտել, ասացին. համենայնդեպս' ոչ Ղարաբաղում:
Չնայած այդ դեպքում էլ առաջանում է հակադարձ հարցը` բա էլ ուրիշ որտե՞ղ, թեպետ Գաբալայի հետ կապված խնդրի ժամանակ, երբ Ռուսաստանն այլեւս հրաժարվեց վերջինիս շահագործումից, կարծես թե խոսվում էր մեզ մոտ' Արմավիրի մերձակայքում, նման կայանի կառուցման մասին: Հիշեցնենք նաեւ, որ Ռուսաստանին շատ են անհանգստացնում օրերս Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի «Փեթրիոթ» հակաօդային համակարգերը, եւ վերջինս փորձում է ՆԱՏՕ-ի «առաջխաղացումը» կանխել ոչ միայն եվրոպական, այլեւ այս ուղղությամբ: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: