|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպում է ունեցել Հայաստանի հանրապետության ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակության հետ:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքներին, որոնց մասին տեղեկություններ է ներկայացրել ԼՂՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ օդանավակայանը Արցախի ռազմավարական կարեւորագույն օբյեկտներից է, եւ դրա շահագործման ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է անթերի իրականացվեն: