|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հյուսիսային Կորեայի վերջին օրերի գործունեությունը ցույց տվեց, որ Փհենյանը շարունակում է «արտակարգ» սպառնալիք ներկայացնել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար. գրում է Reuters լրատվական գործակալությունը՝ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներից Դևիդ Հելվիի խոսքերին հղումով։
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես մեզ հիշեցրին վերջին օրերին, Հյուսիսային Կորեան շարունակում է ծայրահեղ սպառնալիք ներկայացնել տարածաշրջանի համար եւ պահանջում է մեր անընդհատ զգոնությունը»,- լրագրողներին ասել է Հնդկաստանի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում անվտանգության հարցերով պաշտպանության նախարարի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Դեևիդ Հելվին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հյուսիսային Կորեան պայթեցրել էր միջկորեական կապի գրասենյակն ու սպառնացել էր ռազմական գործողություններով: