|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հանդես է եկել նախագահ Իլհամ Ալիևի անունով Շուշիի նոր մզկիթն անվանակոչելու նախաձեռնությամբ:
«Իլհամ Ալիևը իրավունք է ստացել, որ Շուշա քաղաքում իր հիմնադրած նոր մզկիթը կրի իր անունը»,- ասել է նա լրագրողներին տված հարցազրույցում:
Կուսակցության նախագահը հույս է հայտնել, որ Կովկասի մուսուլմանների խորհուրդը, քաղաքական և հասարակական կազմակերպությունները կաջակցեն այս գաղափարին:
Հիշեցնենք, որ Ալիևը երեկ բռնազավթած Շուշի քաղաքում մասնակցել է նոր մզկիթի հիմնադրման արարողությանը։