|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Քիմ Քարդաշյանի պատճառով Արեւելյան Հայաստանի Կարս նահանգի (ներկայումս` Թուրքիա) Քարաքալե գյուղի բնակիչները բաժանվել են երկու ճամբարի. տեղեկացնում է Hurriyet-ը: Գյուղացիների մի մասը ցանկանում է գյուղի դպրոցին և հայտնի պանրին տալ Քիմ Քարդաշյանի անունը, իսկ մյուսը՝ նրա սկանդալների պատճառով խուսափում է նման քայլից:
Կարսեցիները Քիմ Քարդաշյանին հրավիրում են իրենց գյուղ, խոստանում հյուրասիրել Կարսի հայտնի սագով։
Թերթը նշել է, որ 1900-ականների սկզբին Կարսը եղել է հիմնականում հայերով բնակեցված:
Նշենք, որ ինչ հայտնի է դարձել, որ ապրիլ ամսին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Քարդաշյանները կժամանեն Հայաստան, թուրքական ԶԼՄ-ի մոտ հատուկ հետաքրքրություն է առաջացել` նրա մասին լուրերը լուսաբանելը: