|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի օրը` առավոտյան ժամը 9:00-ին, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս, հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի քրոջ` Անիի որդին: Նորածնին անվանակոչել են հերոսի անվամբ: Փոքրիկ Սասունը լույս աշխարհ է եկել 3 կգ 200 գ քաշով և 48 սմ հասակով:
Պայմանագրային զինծառայող Սասուն Մկրտչյանը զոհվեց ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդին պատժիչ հարված հասցնելիս: Հերոս զինվորը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալով: Ուշագրավ է, որ հենց այդ օրը` ապրիլի 2-ին են Մկրտչյաններն իմացել, որ որդի են ունենալու: Փոքրիկ Սասունին մաղթում ենք առողջ մանկություն:
ՀՀ առողջապահության նախարարություն