|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ որոշ ադրբեջանական սոցիալական ցանցերում լուսանկար էր հրապարակվել՝ որպես ապացույց Շուշիի գրավման, և որ ադրբեջանական զորքերը դրոշ են կախել Շուշիի մզկիթի մինարեթում. հայտնում է Republic of Artsakh Telegram-ալիքը:
«Մինչդեռ, ըստ ամենայնի, նրանք մի փոքր մոլորվել են և գրավել Գաբալան, քանի որ սա Գաբալայի մզկիթ է: Մի խոսքով՝ ոչ մի նոր բան», - գրել է ալիքը։
Նշենք, որ այս պարզագույն ապատեղեկատվությունը ճշտելու համար անհրաժեշտ է պարզապես համեմատել Շուշիի պարսկական մզկիթի մինարեթը այլ մինարեթների հետ, և ակնհայտ կդառնա, որ Շուշիի վրա անհաջող գրոհներից հետո ադրբեջանցիները փորձում են ամեն կերպ իրենց հասարակությանը որևէ հաջողություն ներկայացնել։