Փոխարժեքներ
12 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ձայների` 71 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ԱԺ-ն ընդունեց ազատամարտիկների և Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված բռնարարքների կապակցությամբ դատապարտող հայտարարության տեքստը: Տեքստն ամբողջությամբ՝ ստորեւ:
Խոր մտահոգություն արտահայտելով վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է.
1. Անթույլատրելի ու դատապարտելի է համարում մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը բռնությամբ լռեցնելու ցանկացած փորձ,
2. Դատապարտում է վերջին օրերին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, քաղաքական գործիչների անընդունելի կեցվածքներն ու հրապարակավ արած արտահայտությունները,
3. Շեշտում է, որ քաղաքական գործընթացներում բացառիկ կարևոր է զսպվածություն, հանդուրժողականություն պահպանելը, փոխադարձ վիրավորանքներից հրաժարվելը,
4. Դատապարտում է երկրի միջազգային վարկն ու ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն,
5. Վերահաստատում է Ազգային ժողովի բարձր պատասխանատվությունը երկրում օրինականություն և բարոյաքաղաքական առողջ մթնոլորտ ապահովելու գործում:
ՀՀ Ազգային ժողովը իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները և բացահայտել հասարակական գործիչների, ազատամարտիկների, ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ կատարված բռնարարքների հեղինակներին և պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ: