կարևոր
3643 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-05 14:19
Քաղաքական

Վիգեն Խաչատրյանի հայտարարությունն անլուրջ ու վտանգավոր է. Գեղամ Նազարյան

Վիգեն Խաչատրյանի հայտարարությունն անլուրջ ու վտանգավոր է. Գեղամ Նազարյան

Երեկ ամբողջ օրակարգը սպառեցին, ընդ որում քննարկեցին կարևոր հարցեր Հայաստանի այսօրվա, վաղվա համար։ Սկսած կրթությունից մինչև անգամ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրելը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Անդրանիկ Քոչարյանը ելույթ ունեցավ երկու րոպե, այդ ընթացքում չհնչեց ոչ մի հարց ու պատասխան, ոչ մի հիմնավորում։ Նույնը վերաբերվում է կրթությանը։ Բոլորին կոչ եմ անում գնալ Տավուշի մարզ և տեսնել, թե ինչ վիճակում է գտնվում կրթական համակարգը, զրուցել ուսուցիչների և ծնողների հետ, պարզել, թե ինչու է 6-րդ դասարանի կրթական ծրագրից հանվել հայոց պատմություն առարկան և տեղը անցկացվում  «Ես ու իմ աշխարհը» առարկան։ Իսկ թե ինչու այս թեմայով չխոսվեց երեկ հայտարարությունների ժամին, որովհետև այս իրավիճակում, երբ տեղի ունեցան, մեղմ ասած, այսքան դաժան դեպքեր, մենք որոշեցինք, որ հիմա դրա ժամանակը չէ։ Բայց մենք ունեցել ենք նիստ, որտեղ խոսվել է նաև այդ թեմայով, և այլ դիվանագիտական թեմաներով։ Օրինակ, որ նավթը վեր չդասեն համամարդկային արժեքներից, անդրադարձել ենք 44-օրյա պատերազմի հետևանքներին», - ասաց պատգամավորը: 

Գեղամ Նազարյանն՝ անդրադառնալով ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանի հայտարարությանը, թե բացի Արցախից ոչ ոք Արցախի տարածքը չի ընդունում, ինքն էլ չի ընդունում, որովհետեւ եթե նման բան հայտարարվի, ապա Ադրբեջանը երկրորդ պատերազմը կսկսի Հայաստանի հետ ասաց.

«Վիգեն Խաչատրյանի հայտարարությունն անլուրջ ու վտանգավոր է։ Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը չի ճանաչում նաեւ Հայաստանի սահմանները։ Այն պնդումները, թե Ադրբեջանը պետք է հետ քաշի զորքերը, ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչն ասաց, թե ինչ սահմանի մասին է խոսքը, որ սահմանազատում ու սահմանագծում չի արվել, այսինքն՝ Ադրբեջանը չի թաքցնում իր ագրեսիվ պահվածքը։ Եվ այս իրավիճակում հայտարարել, թե Արցախի սահմանները որեւէ մեկը չի ճանաչել, շատ վտանգավոր է,  կարծես Հայաստանում Ադրբեջանի դեսպանը լինի Խաչատրյանը։ Պետք է ներողություն խնդրել ամեն մի նման արտահայտության համար, վաղ թե ուշ համապատասխան կառույցները քննելու են նման հայտարարությունները եւ փորձեն դրդապատճառները գտնել, թե ինչու է ՔՊ-ականն այդքան ջանադրաբար պաշտպանում ադրբեջանական տեսակետները»,- ասաց նա: